Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է

15 Դեկտեմբեր, 2020 15:10
ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է
Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է
2020թ. դեկտեմբերի 1-ից վերականգնվել է վարչության բնականոն աշխատանքը և իրականացվում է քաղաքացիների սպասարկում:
 
Անձնագրի վավերականության ժամկետն անցնելու կամ անձնագիրը կորցնելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ՝ սոցիալական քարտ, հաշվառման մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացիներն կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ:
 
Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից օգտվելու համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ընդ որում 16տ լրացած անձն դիմում է անձամբ, իսկ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաների փոխարեն դիմում է նրանց ծնողը՝ անձը հաստատող համապատասխան փաստաթղթերով:

Լրահոս

Դիտել ավելին