Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

15 Դեկտեմբեր, 2020 15:11
Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են․ 

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձավ նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին