Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաեւ արդարադատության նախարարը․ Armtimes.com

15 Դեկտեմբեր, 2020 14:43
Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաեւ արդարադատության նախարարը․ Armtimes.com

Armtimes.com-ը գրում է․ 

Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովում նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոշվելու են առաջնահերթությունները, ռազմավարական ուղղությունները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն:

Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն ամբողջ ծավալով ձեռնամուխ են եղել Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործին: Անցած շաբաթ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին պատգամավոր Համազասպ Դանիելյանը տեղեկացրել էր, որ նախատեսում են՝ հունվարին բարեփոխումների նախագիծը պատրաստ լինի, այնուհետեւ 2 ամիս քննարկվի ու ընդունվի:

Հիշեցնենք՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին