Կարևոր իրադարձություններ

Պուտինը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

15 Դեկտեմբեր, 2020 13:52
Պուտինը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը ընտրություններից վեց շաբաթ անց շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Euronews.com-ը։ 

Ռուսաստանի նախագահը ԱՄՆ նորընտիր նախագահին ասել է. «Իմ կողմից կարող եմ շեշտել, որ ինքս պատրաստ եմ Ձեզ հետ փոխգործակցության և շփման»:

Կրեմլը հավելել է. «Պուտինը հաջողություն է մաղթել ընտրված նախագահին և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնք հատուկ պատասխանատվություն ունեն գլոբալ անվտանգության և կայունության համար, չնայած իրենց տարաձայնություններին, իսկապես կարող են օգնել լուծելու աշխարհում ծառացած բազմաթիվ խնդիրները և մարտահրավերները»:

Նոյեմբերի սկզբին` արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Բայդենին շնորհավորեցին շատ այլ պետություններ, սակայն Պուտինը որոշել էր սպասել՝ մինչ Ընտրական հանձնաժողովը վերջնականապես կհաստատեր հաղթանակը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին