Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ փոխնախարարը կմեկնի Մոսկվա` քննարկելու Հարավկովկասյան երկաթուղու հետագա գործունեության հարցերը

15 Դեկտեմբեր, 2020 13:14
ՏԿԵ փոխնախարարը կմեկնի Մոսկվա` քննարկելու Հարավկովկասյան երկաթուղու հետագա գործունեության հարցերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվի Մոսկվա` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Վարչապետի այս որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին