Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտներին Արցախի պետհամալսարանը կրկնօրինակը կտրամադրի

15 Դեկտեմբեր, 2020 13:08
Պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտներին Արցախի պետհամալսարանը կրկնօրինակը կտրամադրի

Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների վերաբերյալ:

«Արցախի պետական համալսարանի հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:

Նախկինում դիպլոմների  և  դրանց  կրկնօրինակների  տրամադրումը  իրականացվում էր  համալսարանի  գիտխորհրդի  կողմից  ընդունված  հատուկ  կանոնակարգով, ըստ  որի   շրջանավարտը  նախապես  պետք  է  դիմում  ներկայացնի, որ  կորցրել  է  դիպլոմը, որից  հետո այն  պետք  է  ստանա՝ ինքնարժեքից  երեք  անգամ  ավելի  գումար  վճարելով:

ԱրՊՀ գիտխորհուրդը  որոշում է  ընդունել, որ  բոլոր  այն  շրջանավարտները, ովքեր  պատերազմի  արդյունքում  կորցրել  են  դիպլոմները, նրանց  անվճար  հիմունքներով  կտրամադրվի  կրկնօրինակը: Մինչ  այս  բոլոր  աշխատանքերի  կազմակերպումը՝ ուսանողները  կարող  են  ստանալ  տեղեկանք՝ ԱրՊՀ  կնիքով  կնքված,  որտեղ  ներկայացված  կլինի  տվյալ  շրջանավարտի ուսումնառության  տարիների,  կրթական  ծրագրի մասին տեղեկություն, ինչպես  նաև  ԱրՊՀ-ից  ստացած  նրա  ավարտական  փաստաթղթի՝  դիպլոմի  համարանիշը»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին