Կարևոր իրադարձություններ

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր էլ ՊՆ-ի դիմաց են հավաքվել

15 Դեկտեմբեր, 2020 12:13
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր էլ ՊՆ-ի դիմաց են հավաքվել

Էջմիածնի զորամասերից մեկից մարտական գործողությունների մեկնած և անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր էլ ՊՆ-ի դիմաց են հավաքվել: Նրանք լիահույս են, որ այսօր կհանդիպեն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ստույգ տեղեկություն կստանան իրենց երեխաների մասին։ 

Երեկ Հայաստան վերադարձած 44 գերիներից մեկը եղել է այդ զորամասից:

Հիշեցնենք, որ Էջմիածնի զորամասերից մեկի դիմաց դեկտեմբերի 11-ին բողոքի ակցիա իրականացվեց. ծնողները վիճեցին զորամասի հրամանատարի հետ, իսկ ակցիան դադարեցրին միայն ՌՈ ներկայացուցչի խոստումից հետո, նա ասաց, որ օրեր անց հանդիպում կունենան ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին