Կարևոր իրադարձություններ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3837, իսկ Հայաստանում 438 նոր դեպք

15 Դեկտեմբեր, 2020 11:01
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3837, իսկ Հայաստանում 438 նոր դեպք

Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 837 նոր դեպք: Մահացել է 44 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 194 900 դեպք: Ապաքինվել է ևս 3 105 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 164 786:

Կորոնավարակից մահացել է ևս 44 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 883:

Կարանտինային ռեժիմում է 969 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 710 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 734-ը:

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 337 նոր դեպք, ապաքինվել է 3 498 պացիենտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին