Կարևոր իրադարձություններ

Ընտրիչների քվեարկությունը հաստատել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի հաղթանակը

15 Դեկտեմբեր, 2020 10:13
Ընտրիչների քվեարկությունը հաստատել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի հաղթանակը

ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է նախագահի ընտրությանը դեմոկրատ Ջո Բայդենի տարած հաղթանակը: Բայդենն ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների ձայները՝ ավելի քան 270 ձայն, ընդհանուր Բայդենն ստացել է 302-ը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 232:

Բոլոր նահանգներում, որտեղ գործող նախագահը վիճարկել է Բայդենի հաղթանակը, ընտրիչների բոլոր ձայները եղել են դեմոկրատի օգտին։

Ընտրիչների քվեարկությունն ընտրությունների արդյունքները դարձնում է պաշտոնական, սակայն դրանք վերջնական կդառնան հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի համատեղ նստաշրջանը հաստատի արդյունքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին