Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Դեմ են և՛ նախկիններին, և՛ ներկաներին. Արա Աբրահամյանի հայտարարության հետքերով. «Ժամանակ»

15 Դեկտեմբեր, 2020 09:40
Դեմ են և՛ նախկիններին, և՛ ներկաներին. Արա Աբրահամյանի հայտարարության հետքերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռանալը բխում է նաև իր իսկ շահերից։

«Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ նշեց, որ Արա Աբրահամյանը ունի ՀՀ անձնագիր, սա նշանակում է, որ ինքը իրավունք ունի նման հայտարարություններ անելու, քանի որ պատերազմի ժամանակ օդանավերով, ավտոմեքենաներով հսկայական օգնություն է հասցրել։

Նրա խոսքով՝ համայնքը գտնում է, որ միակ փրկությունն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա։ Բոլոր համայնքային ղեկավարները դա են պնդում։ Ամեն մեկը, տեսնելով Հայաստանի վիճակը, կարծում է, որ պետք է Փաշինյանը հրաժարական տա, բայց չեն ցանկանում նախկիններին տեսնել Հայաստանում իշխանության։ Մենք ցավում ենք մեր Հայաստանի հզորության, մեր Հայաստանի ապագայի համար։ Արա Աբրահամյանն արտահայտում է բոլոր համայնքային ղեկավարների ցանկությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին