Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Գլխավոր նպատակը մայիս-հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն ու վերարտադրվելն է. «Փաստ»

15 Դեկտեմբեր, 2020 09:03
Գլխավոր նպատակը մայիս-հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն ու վերարտադրվելն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այլ հարց է, որ փորձագետների եւ հանրության գերակշիռ մեծամասնության համոզմամբ, նման կամարտահայտություն ու կամարտահայտման հավաստի արդյունքներ վաղուց կան, ինչն ակհնայտ է նույնիսկ անզեն աչքով, իսկ այսպիսի հայտարարությունները փաստացի նպատակ ունեն պարզապես երկարաձգել պաշտոնավարումը:

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ Փաշինյանը դիտարկում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս առումով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հասել. ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը նախատեսում է որքան հնարավոր է դիմադրել իր հրաժարականի համաժողովրդական պահանջին եւ մայիսին կամ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնել:

Կարեւորը, որ այդ ժամանակ իրենք լինեն իշխանության, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ ապահովել իրենց վերարտադրությունը: Մեր կառավարական աղբյուրի փոխանցմամբ, հենց այդ նպատակով էլ իրականացվում են կադրային տեղաշարժերը հատկապես մարզպետների մակարդակով:

Ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակահատվածը իշխանությունները նաեւ ուզում են օգտագործել «անհնազանդ» համայնքապետներին անվստահություն հայտնելու, քրեական գործեր հարուցելու համար, որպեսզի մարզերում ամբողջ վարչական ռեսուրսը «յուրային» լինի եւ իրավապահ համակարգի հետ իր «գործն անի» ընտրություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին