Կարևոր իրադարձություններ

Մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների դիմավորմանը․ կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

15 Դեկտեմբեր, 2020 08:00
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների դիմավորմանը․ կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:

Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը»:

 

Լրահոս

Դիտել ավելին