Կարևոր իրադարձություններ

Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

15 Դեկտեմբեր, 2020 00:30
Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։ «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Էրեբունի» օդանավակայնում հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», – ասաց Մուրադովը։

Մուրադովի խոսքով ՝ արդյունքում իր անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից վերադարձել է 44 մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին