Կարևոր իրադարձություններ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վթարային ջրանջատում կիրականացվի

14 Դեկտեմբեր, 2020 21:42
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վթարային ջրանջատում կիրականացվի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 15-ի ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

Կդադարեցվի Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքերի, ներառյալ՝ կոտորակ համարների շենքերի և մասնավոր տնատիրությունների, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրությունների, Թբիլիսյան խճուղու թիվ  1, 2 շենքերի, Թբիլիսյան նրբանցքի 2-10 հասցեների զույգ համարների շենքերի, Թբիլիսյան նրբանցքի մասնավոր տնատիրությունների, Շամպայն գինիների գործարանի, գազի լիցքավրման կայանի, «Էլնոր» գործարանի, Թբիլիսյան խճուղու իրավաբանական անձ բաժանորդների ջրամատակարարումը:

 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին