Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Խնձորեսկ համայնքի ղեկավարը հերքում է․ Նաիրա Զոհրաբյանի հետ չի խոսել, Խնձորեսկից դուրս քաշվելու պահանջ չի դրվել

14 Դեկտեմբեր, 2020 21:28
Խնձորեսկ համայնքի ղեկավարը հերքում է․ Նաիրա Զոհրաբյանի հետ չի խոսել, Խնձորեսկից դուրս քաշվելու պահանջ չի դրվել

Fip.am-ը գրում է․

Դեկտեմբերի 14-ին 17 կուսակցությունների կողմից անցկացվող, այսպես կոչված, «Արժանապատվության երթին» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր խոսել է Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավարի հետ և տեղեկացել, որ ադրբեջանական կողմը պահանջել է Խնձորեսկի բնակիչներին հետ քաշվել։

«Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ խոսում էի Խնձորեսկի համայնքապետի հետ։ Խնձորեսկը պատկերացրեք՝ որտեղ է, մեկ շաբաթ առաջ թուրքը Խնձորեսկից ընդամենը 600 մետրի վրա էր։ Ի՞նչ է ասում համայնքապետը, ասում է՝ այսօր թուրքը բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել է՝ հետ եք քաշվում, որովհետև GPS-ով սա մեր սահմանն է։ Սիրելի հայրենակիցներ, պատկերացնո՞ւմ եք որտեղ է Խնձորեսկը, հարցնում եմ համայնքապետին՝ հայկական զորքերը կանգնա՞ծ են ի պաշտպանություն ձեզ, ասում է՝ ոչ։ […] Համայնքի բնակիչներն են փորձում պահել սահմանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք հակառակորդի կողմից Խնձորեսկից հետ քաշվելու պահանջ դրվել է։ Սակայն համայնքապետը հայտեց, որ ինքը չի խոսել Զոհրաբյանի հետ։ 

«Նման բան չկա, մենք չենք էլ խոսել, ես տեսած էլ չկամ իրան (Նաիրա Զոհրաբյանին- խմբ․)»,- ասաց համայնքի վարչական ղեկավարը՝ հավելելով, որ բնակիչներին նման պահանջ չի ներկայացվել։  

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե սահմանին միայն համայնքի բնակիչներն են կանգնած, Երվանդ Մալունցը նշեց, որ զինվորները կանգնած են, իսկ կամավորներն ու համայնքի բնակիչները նրանց կողքին են։ «Մենք ամուր կանգնած ենք մեր հողին»,- ասաց նա։

Նշենք, որ Գորիս խոշորացված համայնքն ընդգրկում է 13 բնակավայր, որոնց թվում է նաև Խնձորեսկը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին