Կարևոր իրադարձություններ

Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են երկաթուղուց գողացված մոտ 350 մետր հեռախոսակապի հաղորդալարը

14 Դեկտեմբեր, 2020 21:14
Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են երկաթուղուց գողացված մոտ 350 մետր հեռախոսակապի հաղորդալարը

Կան գաղտնի հափշտակություններ, որոնց հասցրած վնասը միայն գողոնի արժեքը չէ, այլ շատ ավելի, և Հրազդանի ոստիկանների բացահայտած գողությունը հենց այդպիսին էր:

Դեկտեմբերի 12-ի երեկոյան Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվում Հրազդանի երկաթգծի անվտանգության հերթապահից, որ Հրազդան-Սևան երկաթգծի հատվածում տեղի է ունեցել հեռախոսակապի խափանում, իսկ նման խափանումները վտանգում են գնացքների երթևեկությունը:

Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցը տվել է հաղորդում, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղին հարակից տարածքում կտրել և գողացել են օդային հաղորդակցության կապի պողպատյա հաղորդալար` մոտ 350 մետր երկարությամբ:
Քրեական հետախույզների գործողություններն արագ արդյունք տվին: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ահազանգից երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց Ջրառատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ, որը խոստովանեց արարքը:

Գողոնը հայտնաբերվել ու վերցվել է, հանգամանքները պարզվում են:
Գնացքների երթևեկին սպառնացող վտանգը վերացված է:

`

 

Լրահոս

Դիտել ավելին