Կարևոր իրադարձություններ

Թումանյանի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (տեսանյութ)

14 Դեկտեմբեր, 2020 20:14
Թումանյանի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ուղևորը, որը դարձյալ Վանաձոր քաղաքից է, հայտնել է, որ փայտանյութը պատկանում իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա 10 օր առաջ Լոռու մարզի Աթան գյուղի հարակից անտառից բեզասղոցով ապօրինի հատել է երկու հաճարենի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին