Կարևոր իրադարձություններ

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

14 Դեկտեմբեր, 2020 19:43
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» (վարորդ՝ Սևակ Բ․, ծնված 1982 թ․) և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝16։51-ին։ Այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին