Կարևոր իրադարձություններ

Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը ռազմագերի չէին, դատապարտյալ էին և կարող էին ազատ արձակվել կամ Արցախի նախագահի կողմից ներում շնորհվելու, կամ դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում. Աթանեսյան

14 Դեկտեմբեր, 2020 19:22
Հեղինակ՝ Տիգրան Աթանեսյան
Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը ռազմագերի չէին, դատապարտյալ էին և կարող էին ազատ արձակվել կամ Արցախի նախագահի կողմից ներում շնորհվելու, կամ դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էւում գրել է․ 

«Ադրբեջանին են հանձնվել 2014 թվականին Քարվաճառի շրջանում պատանու սպանության համար դատապարտված Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը:
Այդ երկու ստահակը ռազմագերի չեն, նրանք դատապարտյալներ են՝ դատապարտվել են Արցախի Հանրապետության դատարանի կողմից:
Այս իրավիճակում նրանք կարող էին ազատ արձակվել կամ ԱՀ նախագահի կողմից ներում շնորհվելու եղանակով, կամ իրավասու դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում:
Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում»: 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին