Կարևոր իրադարձություններ

Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին

14 Դեկտեմբեր, 2020 19:12
Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին

Հայաստանն ու Ադրբեջանը, ռուս խաղաղապահների մասնակցությամբ, սկսել են գերիների փոխանակումը, հայտնում է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։ 

Նրանք մանրամասնեցին, որ փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ:

Հիշեցնենք՝ նրանք կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԱՀ պետական սահմանը, առևանգել և սպանել անչափահաս Սմբատ Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել Երևան քաղաքի Ա.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին։ Ասկերովն ու Գուլիևը ցմահ ազատազրկման էին դատապարտվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին