Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

14 Դեկտեմբեր, 2020 18:32
Հակոբ Արշակյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

ՀՀ ԲՏԱ Նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ Նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ: 

Հանդիպման ընթացքում Նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում ՌԴ֊ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել՝ ՌԴ-ի հետ պատմականորեն ձևավորված և ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերություններն, ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար: 

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար, Դմիտրի Շուգաևը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ Դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի ևս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը:

Լրահոս

Դիտել ավելին