Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է կենտրոնացնել միջազգային իրավապաշտպանների ներուժը. ՀՀ նախագահը՝ իրավաբանական հանրությանը (տեսանյութ)

14 Դեկտեմբեր, 2020 18:15
Անհրաժեշտ է կենտրոնացնել միջազգային իրավապաշտպանների ներուժը. ՀՀ նախագահը՝ իրավաբանական հանրությանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները:

Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և գործիքակազմով ընձեռվող բոլոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու կարևորությունը և միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը կենտրոնացնելու, համակարգված ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտությունը:   

 

Լրահոս

Դիտել ավելին