Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Պատերազմի սկզբից առայսօր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք-զինամթերք

14 Դեկտեմբեր, 2020 17:35
Պատերազմի սկզբից առայսօր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք-զինամթերք

Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնը ստացել է 1132 զանգ: Դրանցից 3-ը ճանապարհատրանսպորտային պատահար են, զոհվել է երկու քաղաքացի։

Զենք-զինամթերքի հայտնաբերման 42 կանչ է գրանցվել: Արցախի մայրաքաղաքը գրեթե 90 տոկոսով անվտանգ է բնակչության համար: Հիմնական կանչերն արձանագրվում են անտառային գոտիներից, քաղաքների եւ գյուղական համայնքների հարակից տարածքներից: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 27-ից առայսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն ու հումանիտար ականազերծող կենտրոնները ոչնչացրել են 20 հազարից ավելի հրթիռային, հարվածային ու գնդիկաբեկորային ռումբեր, ականանետերի ականներ եւ այլ զինատեսակներ:

Ավելացել է հրդեհների թիվը՝ 7 դեպք մեկ շաբաթում․ տուժածներ չկան։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հրդեհների բռնկման պատճառը էլեկտրականության հաճախակի անջատումներն ու տատանումներն են: Հրշեջ-փրկարարական ջոկատները, ԱԻՊԾ մնացած բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ գործում է ռազմական դրության ռեժիմը:

Կենցաղային կանչերը 58-ն էին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակել են օգնել բնակչությանը։

Նոյեմբերի 13-ից առայսօր շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական եւ փոխանակման աշխատանքները: Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 828 մարմին:

Այլ կանչեր․ Բուժհաստատությունից դուրս գրված տարեց կնոջը փրկարարները բարձրացրել են 5-րդ հարկ: Ի նշան երախտագիտության, կինն առաջարկել է փրկարարներին քաղել իր այգու արքայախնձորի ողջ բերքը եւ տանել աշխատավայր։ Փրկարարները շնորհակալությամբ են ընդունել առաջարկը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Լրահոս

Դիտել ավելին