Կարևոր իրադարձություններ

Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ․ Վազգեն Մանուկյան

14 Դեկտեմբեր, 2020 15:54
Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ․ Վազգեն Մանուկյան

 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշել է․ 

«Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները տապալեցինք, իսկ հակառակորդին գրգռեցինք ու մտցրեցինք պատերազմի մեջ: Եթե մե2,5 տարի գոնե մի քիչ բանակով զբաղվեինք, ապա պարտություն չէինք ունենա: Վերջում ստորագրվեց անընդունելի ու խայտառակ մի պայմանագիր, որը խախտել չենք կարող: Չենք կարող ասել, որ չենք ընդունում, որովհետև այդ հետեւանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են: Եթե ասենք մի դրական բան, ապա համաձայնագիրը գոնե կանգնեցրեց մեր երիտասարդների կորուստը, որոնք հազարներով զոհվեցին:

Ես մեկ-մեկ տալիս եմ հետևյալ հարցը, թե արդյոք այդ համաձայնագիրը համապատասխանում էր այն ռազմական վիճակին, որը կար: Կարծում եմ, որ ոչ: Ես չեմ հասկանում՝ եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Արցախի և Ադրբեջանի միջև, այդ դեպքում ինչու պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ: Ի՞նչ կապ ունի դա, եթե հայտարարված է, որ դա Արցախի ու Ադրբեջանի պատերազմն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին