Կարևոր իրադարձություններ

Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին

14 Դեկտեմբեր, 2020 15:42
Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի

Նա նշել է, որ ԼՂ-ում գրանցվել է տագնապալի իրավիճակ, սակայն այն արագ կասեցվել է։ 

Պեսկովն ասել է, որ տեղի ունեցածի մասին տեղեկությունները սակավ են, ռուսական կողմը հետևում է իրավիճակին, և դա հավելյալ ծանրաբեռնում է ռուս խաղաղապահների համար։ 

«Սա ամբողջ տեղեկությունն է, որը մենք կարող ենք տրամադրել։ Իսկապես տագնապալի իրավիճակ է եղել, սակայն այն օպերատիվորեն կասեցվել է»,- ընգծել է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին