Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին. պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում armtimes.com

14 Դեկտեմբեր, 2020 14:44
Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին. պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում  armtimes.com

Armtimes.com–ը գրում է․ 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Թորոսյանը պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 8-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին։

Թորոսյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Քոչարյանի նոյեմբերի 22-ին կատարած գրառումն է, որն այնպիսի բովանդակություն ունի, որում առկա են հիմքեր՝ դատարան դիմելու։

Հունանյանն ասաց, որ պահանջում են առավելագույն չափով՝ 1 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաեւ հրապարակայնորեն ներողություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին