Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ ունենալու մասին լուրերը

14 Դեկտեմբեր, 2020 13:41
Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ ունենալու մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որևէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին Փաշինյանը նշել է ուղիղ եթերի ընթացքում.

«Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելեւս պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, եւ սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում»:

Լրահոս

Դիտել ավելին