Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախում և ՀՀ-ում դեկտեմբերի 19-ից հայտարարել եռօրյա սուգ. Արայիկ Հարությունյան

14 Դեկտեմբեր, 2020 12:35
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախում և ՀՀ-ում դեկտեմբերի 19-ից հայտարարել եռօրյա սուգ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին