Կարևոր իրադարձություններ

Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք. Հայկ Խանումյան

13 Դեկտեմբեր, 2020 23:33
Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք. Հայկ Խանումյան

ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գրառման մեկնաբանության մեջ հայտնել էԱրցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

«Նոր վիրավորներ ունենք և առնվազն 9 գերի։ Թշնամին օգտագործում է ականանետ և հետախուզական ԱԹՍ։ Ռուսների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ակտիվ աշխատանքային հարաբերություններ ունենք, քեզ ու այլ մտահոգ անձանց խորհուրդ կտամ դրա հետ կապված չանհանգստանալ»,- գրել է Խանումյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին