Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետը հերքում է Կապանի օդանավակայանի և Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը

13 Դեկտեմբեր, 2020 22:53
Սյունիքի մարզպետը հերքում է Կապանի օդանավակայանի և Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները։

Պողոսյանը հայտնել է, որ կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։

Պողոսյանը հերքել է նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։

«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– ասել է մարզպետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին