Կարևոր իրադարձություններ

Հրադադարի ռեժիմի խախտումը ճնշվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում․ Ռուստամ Մուրադով (տեսանյութ)

13 Դեկտեմբեր, 2020 21:37
Հրադադարի ռեժիմի խախտումը ճնշվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում․ Ռուստամ Մուրադով (տեսանյութ)

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մեկնաբանել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում երեկվանից ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ վերջին բախումներից հետո դրությունն այժմ կարգավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը ճնշվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում: Ներկայումս իրավիճակն այստեղ կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և պահպանում են համագործակցությունը հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների հետ», – ասել է Մուրադովը:

 

Լրահոս

Դիտել ավելին