Կարևոր իրադարձություններ

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

13 Դեկտեմբեր, 2020 20:24
Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

Նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը:

Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են՝ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներն զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով։

 

Լրահոս

Դիտել ավելին