Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ՊՆ-ն՝ այս պահին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

13 Դեկտեմբեր, 2020 20:03
Ռուսաստանի ՊՆ-ն՝ այս պահին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է ТАСС գործակալությունը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահները ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր և տրամադրում են մարդասիրական օգնություն:

«Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 634 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 38,3 հազար մարդ վերադարձել է նախկին բնակության վայրեր»,- ասված է նախարարության հղորդգրույան մեջ:

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ օրվա ընթացքում Ստեփանակերտում իրականացվել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Մաքրվել է ութ հեկտար տարածք, յոթ կիլոմետր ճանապարհ, ներառյալ Ստեփանակերտի Մարշալ Բաղրամյան փողոցը և 50 շենքեր, հայտնաբերվել և տարվել են ոչնչացման 51 չպայթած զինամթերք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին