Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր հայտարարությունը

13 Դեկտեմբեր, 2020 16:16
ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր հայտարարությունը

Համացանցում բարձրացած աղմուկից հետո ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր այսօրվա հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։

Ավելի վաղ ԱԳՆ տարածած հայտարարությունում նշված էր. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»:

Համացանցում աղմուկ էր բարձրացրել վերջին երկու բնակավայրերն վերաբերող հատվածը։ Օգտատերերը գրում էին, որ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերը Հադրութի շրջանում չեն։

Այս կաաակցությամբ ֆեյսբուքյան իր էջում «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր. «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է»:

Դրանից հետո ԱԳՆ–ը խմբագրել է իր հայտարարությունը հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին