Կարևոր իրադարձություններ

Երևանի Հերացու թունելի սկզբնամասում բախվել են Honda-ն, Lada-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ

13 Դեկտեմբեր, 2020 14:27
Երևանի Հերացու թունելի սկզբնամասում բախվել են Honda-ն, Lada-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ն վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին