Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է. Ստեփանակերտի քաղաքապետ

13 Դեկտեմբեր, 2020 14:16
Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է. Ստեփանակերտի քաղաքապետ

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները  օր ու գիշեր շարունակվում են, բայց ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է: Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Որքանով ես եմ տեղյալ, Ռուսաստանը ապրանքներ է ուղարկում Երևան, այնուհետև այնտեղից մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ: Ներկայումս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայանը կառուցվում է: Դա կատարվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Արցախ թռչել», – նշել է քաղաքապետը:

Այն հարցին՝ ինչպես Ռուսաստանը կարող է օգնել Ղարաբաղին պատերազմից հետո վերականգնվելու հարցում, Սարգսյանը պատասխանել է, որ մեզ միայն խաղաղություն է պետք. «Խաղաղություն և կարգավիճակ: Այժմ մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն դեռևս հարց են տալիս, թե ինչպիսին է լինելու մեր տարածաշրջանի կարգավիճակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին