Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

13 Դեկտեմբեր, 2020 12:51
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Դեկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում,

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին