Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,79
    7,04

Կարևոր իրադարձություններ

Վայք-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

13 Դեկտեմբեր, 2020 10:34
Վայք-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:35-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակ­նիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ավտոճա­նապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 100 մ):

Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեց­րել վարորդին, ով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Լրահոս

Դիտել ավելին