Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են 172 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

13 Դեկտեմբեր, 2020 10:16
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են 172 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ կատարելու ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Վերջին մեկ օրում ականազերծման աշախտանքներ են իրականացվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մասնավոր տներին և էլեկտրամատակարարման հանգույցներին հարող տարածքներում: Բացի այդ, քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի օգտագործումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը:

Օրվա ընթացքում ականազերծվել է մոտ 12 հա տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթյունավտանգ առարկա:

Պայթյունավտանգ առարկաները, լքված կամ չպայթած զինամթերքը հատուկ վայր են տեղափոխվում և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ կիրառելով անհրաժեշտ անվտանգության միջոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին