Կարևոր իրադարձություններ

Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, իրավիճակը այս պահին կայուն է․ Դավիթ Բաբայան

13 Դեկտեմբեր, 2020 00:15
Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, իրավիճակը այս պահին կայուն է․ Դավիթ Բաբայան

Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, այս պահին իրավիճակը կայուն է։  Соловьёв LIVE-ի ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Վերջին գործողությունները լայնամասշտաբ չեն եղել: Ադրբեջանական զինված մի քանի խմբերի կողմից փորձեր են եղել վերցնել այդ 2 գյուղերը, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին հայկական կողմի վերահսկողության ներքո են եղել։ Երբ արցախյան զինված ուժերի ներկայացուցիչները տեսել են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մոտենում են գյուղերի ուղղությամբ, բնականաբար, իմաց են տվել, որ կանգ առնեն, բայց հետո դա չի եղել ու բախումներ են սկսվել»,-նշել է նա։

«Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով իրավիճակը հանգիստ է, բանակցություններ են վարվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ՝ իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ես կարծում եմ՝ դա ադրբեջանական կողմից պրովոկացիա էր, ուղղակի պրովոկացիա»,- հավելել է Բաբայանը։

Վերջինիս խոսքով՝ գյուղերն այս պահին Արցախի վերահսկողության տակ են ու այնտեղ, բարեբախտաբար, չեն եղել բնակիչներ։

 

Լրահոս

Դիտել ավելին