Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն կառավարական ամառանոցում հրատապ նիստ է անում

13 Դեկտեմբեր, 2020 00:05
ՔՊ-ն կառավարական ամառանոցում հրատապ նիստ է անում

Համացանցում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունն ուժեղացված ռեժիմի է բերվել, կառավարական առանձնատների մոտ զինված ուժեր են կուտակվում։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրատապ նիստ է հրավիրել՝ Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ եւ այս պահին դեռ նիստն ընթանում է։

«Ինչ վերաբերում է պահպանությանը, ապա կառավարական ամառանոցների մոտ հիմնականում ոստիկանական ուժեր են, սակայն կառավարության շենք են տարվել ԱԱԾ հատուկջոկատայինները՝ Ալֆան։ Նրանց մի մասը շենքի ներսում է գտնվում, մի մասը՝ դրսում։ Ակնհայտ է, որ ինչ որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվում Փաշինյանի կողմից»,- գրում է աղբյուրը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին