Կարևոր իրադարձություններ

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

12 Դեկտեմբեր, 2020 23:00
Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Գյումրի քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին