Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

12 Դեկտեմբեր, 2020 22:06
Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) շահառու դառնալու համար զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն

Արցախում իրականացվում է Պաշտպանության Բանակի շենքում (սոցպաշտպանության բաժին)՝ Տիգրան Մեծ 13 հասցեում։
Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթերի հավաքագրումն իրականացվում է մարզերում՝
մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)։
Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին bit.ly/3nXJakD հղումով և դիմել համապատասխան մարմիններին:
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047 94 15 04։
Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումներով՝
 

https://www.1000plus.am/.../%D5%80%D5%A1%D5%BF%D5.../275...»

 
 

Լրահոս

Դիտել ավելին