Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտնել է, թե որտեղ է լինելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

12 Դեկտեմբեր, 2020 21:53
Ալիևը հայտնել է, թե որտեղ է լինելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ռուս-թուրքական դիտարկման համատեղ կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում ենք։ Դա արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմին։ Իմ կարծիքով, դա տարածաշրջանային համագործակցության լավ ցուցանիշ է, այդ թվում ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցության։ Դա արդեն իրականություն է», – ասել է Ալիևը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին