Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հրավիրել Բաքու

12 Դեկտեմբեր, 2020 20:50
Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հրավիրել Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հրավիրել Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

«Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Ես կարող եմ դա նորից ասել տեսախցիկների առջև: Ես Մինսկի խմբին չէի հրավիրել այցելել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե, նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ուզում եք խոսել տեսախցիկների առջև, ասեք ինձ, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ», - ասել է Ալիևը:

 

Լրահոս

Դիտել ավելին