Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,8
    7,05

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն այս պահին չի կարողացել գրավել Հադրութի շրջանի գյուղերը. Wargonzo

12 Դեկտեմբեր, 2020 20:02
Ադրբեջանի ԶՈՒ-ն այս պահին չի կարողացել գրավել Հադրութի շրջանի գյուղերը. Wargonzo

Ադրբեջանի Զինված ուժերը այս պահի դրությամբ չեն կարողացել գրավել Հադրութի շրջանի գյուղերը: Այս մասին հայտնում է Wargonzo-ն նախագիծը՝ հղում անելով իրենց աղբյուրներին

«Wargonzo նախագծի տվյալներով ՝ Արցախի հարավային ճակատից ադրբեջանցի զինվորականները երկու բարձունք են գրավել Խին Թահեր և Խծավենդ գյուղերի մատույցներում։ Քիրսավան գյուղում Նրանց հաջողվել է փակել ճանապարհը։ Ներկայումս գրոհային ջոկատները փորձում են ամրապնդվել բնակավայրերի ծայրամասերում, Արցախի Պաշտպանության բանակի մարտիկներն ու տեղի աշխարհազորայինները պահում են պաշտպանությունը:

Գյուղերից մեկում նրանք կարողացել են ճանապարհ փակել: Ներկա դրությամբ հարձակվող ջոկատները փորձում են ամրանալ բնակավայրերի մատույցներում: Արցախի ՊԲ մարտիկներն ու տեղի աշխարհազորայինները պաշտպանական մարտեր են մղում: 

Նախագծի՝ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ ռուսական կողմը Բաքվի հետ բանակցում է հրադադարի հաստատման շուրջ»,- ասված է Wargonzo-ի տարածած հաղորդագրությունում:

Լրահոս

Դիտել ավելին