Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարին

12 Դեկտեմբեր, 2020 19:18
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության  նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել է հայկական զույգ պետություններում հետպատերազմյան շրջանում կատարվող  սոցիալական առաջնահերթությունների փոփոխությունների ընթացքը:

Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության  որդեգրած սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը, որոնք մեծապես ուղղված են Արցախում և ՀՀ տարածքում ապրող արցախցիների կենսական նշանակության խնդիրները մեղմելուն: Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարել նաև սոցիալ-տնտեսական այնպիսի միջավայրի ձևավորումը, որն ուղղված կլինի քաղաքացիների եկամուտ ստեղծելու հնարավորությունների ապահովմանը:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի քանի միջոցառումներ. նախատեսվում է նաև նոր ծրագրերի գործարկում:

 

Լրահոս

Դիտել ավելին