Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից
12 Դեկտեմբեր, 2020 18:25
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Ասքերովի աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: