Կարևոր իրադարձություններ

Հայաստանը Հունաստանից մարդասիրական օգնություն կստանա

12 Դեկտեմբեր, 2020 17:40
Հայաստանը Հունաստանից մարդասիրական օգնություն կստանա

Հայաստանը Հունաստանից մարդասիրական օգնություն կստանա՝ Հունաստանում հայկական կազմակերպությունների խնդրանքով՝ փոխանցում է հունական Greekcitytimes պարբերականը:

Հունաստանի ԱԳՆ-ի միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, Հայաստանին օգնություն կտրամադրի:

Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, որը տրանսպորտային օդանավ է տրամադրում, օգնությունը Հայաստան կտեղափոխվի դեկտեմբերի 12-ին:

Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ, սնունդ Արցախի պատերազմից տուժած ու տեղահանված բնակիչների համար: Օգնությունը տրամադրում են Հունաստանի հայերն ու հույները:

 

Լրահոս

Դիտել ավելին