Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 481 փախստական

12 Դեկտեմբեր, 2020 17:16
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 481 փախստական

Ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 481 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 37 707-ը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում  արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք:

«Շարունակվում է Արցախի քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նրանց ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին